Թուրքիայի ազգային տարադրամը՝ լիրան կրկին սկսել է արժեզրկվել։ Մի քանի ամիս շարունակված հարաբերական կայունությունից հետո լիրայի փոխարժեքը վերջին մեկ շաբաթում նվազել է հինգ տոկոսով։
Փորձագետների փոխանցմամբ՝ անկման պատճառը Թուրքիայում ինֆլյացիայի պաշտոնական ցուցանիշի հրապարակումն է։ Վերջին տվյալների համաձայն՝ այն հասել է 70 տոկոսի։