«Ազովստալ» գործարանում մնացող ուկրաինացի զինվորականները ծանր կորուստներ են կրում», - բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում գործող «Ազով» գնդի սպա Իլյա Սամոյլենկոն։
«Մենք ծանր կորուստներ ունենք և ամեն օրը մեզ համար կարող է վերջինը դառնալ։ Մեր պաշարները խիստ սահմանափակ են և սպառվելու եզրին են։ Այս պահին մեզ համար ելքը կարող է լինել կամ անխուսափելի մահը, կամ էլ գերեվարումը, ինչը ևս հավասարազոր է մահվան», - հայտարարում էր «Ազով» գնդի զինծառայողը։
«Մարիուպոլում տեղակայված «Ազով» գունդը ստեղծվել է 2014 թվականին՝ ծայրահեղ աջ ակտիվիստ Անդրեյ Բիլեցկու կողմից։ Հետագայում այն ներառվել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում։ Դրա շարքերում մեծ թիվ են կազմում ծայրահեղ աջ քաղաքական խմբերի անդամները», - հիշեցնում է AP գործակալությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազովստալը» վերահսկող ուկրաինացի զինվորականները Կիևին կոչ են անում կտրուկ գործողությունների անցնել հրադադարի համար