Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին այսօր ասել է, թե ռուսական հրթիռային հարվածները չեն խոչընդոտում արևտյան զենքի փոխադրումն Ուկրաինա:
«Չի եղել ոչ մի ազդեցություն զենքի և տեխնիկայի մատակարարման վրա: Ռուսական հրթիռների հարվածներն Օդեսայի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքներին Արևմուտքին չեն խանգարում զենք ուղարկել Ուկրաինա, փոխադրումներն ամեն օր են իրականացվում»,- ասել է Քիրբին:
Մայիսի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ՆԱՏՕ-ն զենքով ողողում է Ուկրաինան և նախազգուշացրել է, թե ռուսական բանակը կարող է օրինական թիրախ համարել Ուկրաինա ուղևորվող զենքով բեռնված ցանկացած փոխադրամիջոց:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը մի քանի անգամ հաղորդել է Ուկրաինայում արևմտյան արտադրանքի զենքի խմբաքանակներ ոչնչացնելու մասին: