Մատչելիության հղումներ

Գիշերը Ուկրաինայի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել


Ուկրաինա - Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ծուխ է բարձրանում, 4-ը մայիսի, 2022թ․
Ուկրաինա - Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ծուխ է բարձրանում, 4-ը մայիսի, 2022թ․

Ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդեցին, որ երկրի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին օգնել փրկել մարդկանց, ովքեր դեռ չեն կարողանում լքել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը։

«Այնտեղ մնացած մարդկանց կյանքը վտանգի տակ է։ Մեզ համար յուրաքանչյուր մարդ կարևոր է։ Մենք խնդրում ենք Ձեր օգնությունը՝ նրանց փրկելու համար», - ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ խաղաղ բնակիչների համար «Ազովստալ»-ից մարդասիրական միջանցքներ կբացի երեք օրով՝ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8-ից մինչև 18-ը։

XS
SM
MD
LG