Ընդդիմության պայքարը կապված է Ռուսաստանի հետ, «Ազատության» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նշելով՝ Ռուսաստանն ուզում է Նիկոլ Փաշինյանից ստանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ մտնելու համաձայնություն, ինչպես նաև զիջումներ կորզել Ղարաբաղի հարցում։
Շեշտելով, որ Ռուսաստանն այսօր մեկուսացված է՝ քաղաքագետը նկատում է՝ Մոսկվան Բաքվի և Անկարայի միջոցով ուզում է շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև ուզում է, որ Թուրքիան վետո դնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միանալով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում»․ Զախարովա«Դա է պատճառը, գինը, որ էդ երկրների արժեքը, կարևորությունը մեծանում է Ռուսաստանի համար։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ի՞նչ են ասում, ասում են՝ «ստիպի, որ Նիկոլ Փաշինյանը զիջումներ անի Ղարաբաղի հարցում»։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել, մանևրում է, ու Պուտինը տեսնում է, որ չի կարող ճնշել, դժվար է, Հայաստանը ոտքի է կանգնում, դրսից չի կարող ճնշել, ճնշում է ներսից ու իր 5-րդ շարասյունը դնում է այդ պայքարի մեջ։ Ցավում եմ, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են ընդդիմադիր դա հասկանում ու կամա թե ակամա դառնում են ռուսական քաղաքականության իրականացնողը Հայաստանի ներսում», - ասաց Գրիգորյանը։
Քաղաքագետը համաձայն է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականի հետ, թե «ընթացիկ ներքաղաքական առճակատումը» ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը բանակցություններում:
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․