Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր մոտ 3 հազար 300 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 3 հազար 500-ը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։
231 մահացածները մինչև 18 տարեկան երեխաներ են։ Սպանված 73 երեխաների մարմիններն այնպիսի վիճակում են եղել, որ անգամ նրանց սեռը չի հաջողվել հստակեցնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)ՄԱԿ-ն առանձին տվյալներ է հրապարակել նաև ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքում զոհերի և վիրավորների մասին՝ զոհվել է 105 մարդ, վիրավորվել՝ 417-ը։
Զեկույցում նշվում է, որ խաղաղ բնակիչները զոհվել են հիմնականում պայթուցիկ սարքերի, այդ թվում՝ ծանր հրետանու և հրթիռային կայանքների, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների կիրառման հետևանքով։