Սպիտակ տունն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին

Ֆինլանդիա - Ֆինն զինծառայողները ՆԱՏՕ-ի զորավարժության են մասնակցում, արխիվ

Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին:

«Ակնհայտ է, որ մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահի մամլո խոսնակ Ջեն Սաքին։

Երկու երկրներում էլ, որոնք տասնամյակներ շարունակ խուսափում էին ռազմական դաշինքներում ընդգրկվելուց, Ուկրաինայում պատերազմից հետո հասարակական տրամադրությունների կտրուկ փոփոխություն եղավ։ Այժմ պաշտոնապես քննարկվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորությունը, այդ մասին որոշում կարող է կայացվել արդեն այս ամիս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միանալով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում»․ Զախարովա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդիան և Ֆինլանդիան դեռ չեն կողմնորոշվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում