Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայտը:
«Կանցլերը և նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչի որևէ քայլ, որը կհակասի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նմանօրինակ քայլերն իրավակարգ չեն համարվի», - ասել է Հեբեշրայտը:
Նրա փոխանցմամբ՝ Շոլցը և Բայդենը միակարծիք են, որ հարկ է շարունակել Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված էական և մշտական օգնության տրամադրումը:
«Երկու լիդերները համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել պատերազմը, դուրս հանել զորքն Ուկրաինայից և այդպես ապահովել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշել է խոսնակը:
Հեբեշրայտն ասել է, որ Շոլցը և Բայդենը խստորեն դատապարտել են «դեմոկրատական եղանակով ընտրված Ուկրաինայի ղեկավարությանը վարկաբեկելու ռուսաստանյան իշխանությունների վերջին հայտարարությունները»:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի նշել, թե խոսքը որ հայտարարությունների մասին է: