Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, դաշինքի գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ը մինչև տարեվերջ ամբողջությամբ կսահմանափակի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը։
«Մենք վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կդադարեցնենք ռուսական հում նավթի մատակարարումները, իսկ մինչև տարեվերջ՝ նավթամթերքի», - ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է՝ հեշտ չի լինի, որոշ անդամ պետությունների կախվածությունը ռուսական նավթից չափազանց մեծ է։
Ֆոն դեր Լայենը հնարավոր բացառությունների մասին չի խոսել, մինչ այդ Հունգարիան և Սլովակիան, որոնք մեծապես կախված են ռուսական էներգակիրներից, ավելի վաղ հայտարարել էին, որ դեմ են արգելքին: