Այսօր ժամը 11-ի դրությամբ բողոքի ակցիաներից բերման է ենթարկվել 24 մարդ։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվականից։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Անցած երկու օրերին հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ, առավոտյան փակվել էր Կիևյան կամուրջըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմության այսօրվա ակցիաներն ուղեկցվեցին բախումներով ու բռնություններով