Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել, դեպքերի ընդհանուր թիվը 422 հազար 874 է, հիվանդությունից մահվան դեպք ևս չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 16-ով և հասել 412 հազար 019-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1745 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 57 հազար 702-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 549 մարդ։