Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով՝ հասնելով 422 հազար 874-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 518-ով և հասել 412 հազար 003-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 64 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 55 հազար 957-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 566 մարդ։