Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնn այսօր տեսակապով ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն Ռադայի առջև։
Ջոնսոնը կդառնա աշխարհի առաջին ղեկավարը, ով ելույթ կունենա Գերագույն Ռադայում պատերազմի սկզբից ի վեր։ Սպասվում է, որ նա կհայտարարի Ուկրաինային բրիտանական ռազմական օգնության ևս 375 միլիոն դոլարի փաթեթի մասին։
Անցյալ շաբաթ Ջոնսոնը հայտարարեց, որ մտադիր է Ուկրաինային ուղարկել զրահամեքենաներ, որոնք կարող են հրթիռներ արձակել ռուսական ինքնաթիռների դեմ, ի լրումն նախկին բեռների, որոնք ներառում էին հակատանկային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և տոննաներով պլաստիկ պայթուցիկ նյութեր: