Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:
Վահան Հունանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Միացյալ Նահանգներում է մայիսի 2-6-ը աշխատանքային այցով՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Նախատեսված են նաև Միրզոյանի հանդիպումները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսականների հետ, ելույթը հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ Ատլանտյան խորհրդում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանի ու USAID-ի կառավարչի հանդիպմանն ընդգծվել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
Տե՛ս նաև այստեղ