Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։
Փաստաթուղը ստորագրելուց առաջ նրանք հանդես են եկել կարճ հայտարարություններով:
Պետքարտուղար Բլինքենը, մասնսավորապես, գովեստով է խոսել դեմոկրատական բարեփոխումները շարունակելու Հայաստանի կառավարության ջանքերի մասին:
«Ուզում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով հասնել բոլորիս նպատակին՝ տևական խաղաղությանը», - ասել է ԱՄՆ-ի պետական քարտուղարը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, մեծ կարևորություն է տվել ստորագրված փաստաթղթին և շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Հայաստանին սատարելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը հանդիպել է Բլինքենի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է