Այսօր առավոտյան ժամը 8։30-ից ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները․ կենտրոնական տասնյակից ավելի փողոցներ փակ են։ Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը։
Փակ է Մաշտոցի պողոտա և Պուշկին փողոցի խաչմերուկը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի հատվածում ցուցարարներն աղբամաններ, նստարաններ են տեղադրում։ Չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը։
Այսօր առավոտյան Ազգային Ժողովի փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն «Ազատությանը» հայտնեց, որ գիշերը հանգիստ է անցել, բախումներ չեն եղել, թեև եղանակային պայմանները բարենպաստ չէին, սակայն քաղաքացիները գիշերել են հրապարակում։