Ընդդիմության բողոքի գործողությունների ընթացքում այսօր արդեն շուրջ 4 տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել, «Ազատությանը» փոխանցում են ոստիկանությունից։
2 օր առաջ էլ Երևանում 3 ձերբակալված անձինք ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց նրանց փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նրա հաղորդմամբ՝ խուլիգանության կասկածանքով 3 դաշնակցական երիտասարդների ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել։
Փաստաբանն ընդգծեց նաև՝ իրավապահները այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչ գործողություններ են կատարվել, որը դիտարկվել է որպես խուլիգանություն. «Մեզ չի պարզաբանվել կասկածանքը, չեն ասում՝ ինչ գործողություններ է կատարել անձը»։
Ոստիկանությունը ևս չի հստակեցրել, թե ինչ արարքի համար էին ձերբակալվել երիտասարդները։