ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հավանություն է տվել 165 միլիոն դոլար արժողությամբ նախկին «Վարշավայի պայմանագրի» զինամթերքի և այլ ոչ ստանդարտ սպառազինության վաճառքին Ուկրաինային:
Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը հավանություն է տվել հնարավոր վաճառքին և ծանուցում է ուղարկել Կոնգրեսին: Օրենսդիրները կարող են արգելափակել վաճառքը:
Լեհաստանն էլ տանկեր է ուղարկել Ուկրաինա, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ չմանրամասնելով։
Ուկրաինան բազմիցս հորդորել է Արևմուտքին շտապ մատակարարել լրացուցիչ սպառազինություն, հատկապես ծանր տեխնիկա։
«Այո», - պատասխանել է Մորավեցկին այն հարցին, թե Լեհաստանը տանկեր ուղարկե՞լ է, թե՞ կուղարկի Ուկրաինա: Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել, այդ թվում՝ ուղարկված տանկերի քանակի վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում 40-ից ավելի երկրների պաշտպանության նախարարներ կքննարկեն ռազմական օգնությունը Ուկրաինայում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին