Ուկրաինայում պատերազմում զոհվել են 2 հազար 665 խաղաղ բնակիչներ, որոնցից 195-ը՝ երեխաներ։ Այս տվյալներն է հրապարակել երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։
ՄԱԿ-ը տվյալները հրապարակելիս պարբերաբար ընդգծում է, որ զոհերի և տուժածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել՝ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ստուգված տեղեկատվությունն ուշացումներով է ստացվում։
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով էլ՝ պատերազմի սկզբից ի վեր երկրում մահացել է 217 երեխա, վիրավորվել է 391-ը։
Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում պատերազմի 55 օրերի ընթացքում 215 երեխա է զոհվել․ դատախազություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում զոհվել է 2072 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 169 երեխա․ ՄԱԿ