Նախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Բրիջիթ Բրինքի թեկնածությունը, որն այժմ ղեկավարում է Սլովակիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը։
Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2019 թվականից՝ Մարի Յովանովիչի պաշտոնանկությունից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Յովանովիչն ավարտել է ծառայությունը պետական դեպարտամենտումԶԼՄ-ներում հայտնված տեսանյութում Թրամփը հրահանգում է պաշտոնանկ անել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանինԴեսպանի պաշտոնում առաջադրված Բրինքը ամերիկյան դիվանագիտական համակարգում աշխատում է արդեն 26 տարի։ Կոսովոյի հակամարտության տարիներին աշխատել է Բելգրադում ԱՄՆ դեսպանատանը, 2000-ականներին զբաղեցրել է Պետքարտուղարության Կիպրոսի բաժնի վարիչի պաշտոնը։ 2011-2014 թվականներին Բրինքը աշխատել է Վրաստանում՝ որպես ԱՄՆ փոխդեսպան։ Տիրապետում է ռուսերենին, սերբերենին և վրացերենին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը և Օսթինը Կիևում հանդիպել են Զելենսկու հետ