Ռուսաստանը այսօր կրկին մարդասիրական միջանցք է բացում «Ազովստալ» գործարանի շրջակայքում՝ հնարավորություն տալով ձեռնարկության նկուղներում գտնվող քաղաքացիական անձանց լքել տարածքը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ենթակայության տակ գործող Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Ռուս զինվորականի խոսքով՝ Ռուսաստանի բանակի և «Դոնեցկի հանրապետության» ստորաբաժանումները Մոսկվայի ժամանակով ժամը 14-ից միակողմանիորեն դադարեցնում են կրակը և հետ են քաշվում անվտանգ հեռավորության վրա՝ «ապահովելով այն քաղաքացիական անձանց, գործարանի աշխատակիցների, կանանց և երեխաների տարհանումը, որոնք, ըստ Կիևի իշխանությունների, գտնվում են գործարանի ստորգետնյա տարածքներում»։
«Քաղաքացիական անձանց տարհանման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի Կիևի իշխանությունների և այդ մարդկանց որպես կենդանի վահան օգտագործող ազգայնական ստորաբաժանումների հրամանատարների սկզբունքային որոշումներից բացի», - հայտարարել է Միզինցևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ռուսներին առաջարկում է «Զատկի հրադադար» Մարիուպոլում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտնում է, թե երբ Ուկրաինան կարող է դուրս գալ բանակցություններից