Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով, բուժվածներինը՝ 13-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով՝ հասնելով 422 հազար 828-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 13-ով և հասել 410 հազար 571-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 186 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 37 հազար 290-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1952 մարդ։