Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 9-ով, բուժվածներինը՝ 18-ով


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 9-ով՝ հասնելով 422 հազար 814-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 18-ով և հասել 410 հազար 535-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 123 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 29 հազար 751-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1974 մարդ։

XS
SM
MD
LG