Ամերիկյան կառավարությունը կարող է կանխել երկրորդ ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից՝ կանխելով ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, «Ազատության» հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենի վարչակազմը չի սառեցնում ֆինանսական օժանդակությունն Ադրբեջանին․ ամերիկահայերը հիասթափված ենԸնդգծելով, որ թեև Բայդենը անցյալ տարի ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Չուլջյանը նկատեց՝ միևնուն ժամանակ գործող վարչակազմը սառեցրեց Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ բանաձևը։ Բանաձևով Միացյալ Նահանգները կրճատել էր ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։
«Սա առիթ է հիմա, որ փոխվի այս կեցվածքը, և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ճիշտ դրա վրա է աշխատում՝ այնպես անել, որ այն գումարները, որոնք, որպես ռազմական օժանդակություն, գնում են Ադրբեջան, որոնք կարող ենք օգտագործվել և օգտագործվում են Հայաստանի դեմ, Արցախի դեմ, այս գումարներն Ամերիկայում մնան», - ասաց հանձնախմբի խոսնակը՝ շեշտելով՝ այս տարվա իրենց ապրիլքսանչորսյան ուղերձն ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին հստակ է․ - «Վերջ տալ Ամերիկայի մեղսակցությանը Ադրբեջանի հարձակումներին ընդդեմ Արցախի, ընդդեմ Հայաստանի, և կոնկրետ ազդանշան ուղղել Ադրբեջանի կառավարությանը, որ այլևս ամերիկյան կառավարությունը չպետք է ռազմական օժանդակություն ուղղի դեպի Ադրբեջան, քանի ինքը շարունակում է հարձակումները Հայաստանի և Արցախի վրա»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․