«Եթե Մարիուպոլում մեր մարդիկ ոչնչացվեն, եթե օկուպացված տարածքներում պսևդոհանրաքվեներ անցկացվեն, Ուկրաինան դուրս կգա ցանկացած բանակցություններից», - հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկի. «Մարիուպոլում ուկրաինացիները շարունակում են դիմադրել»Ապրիլի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շեյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց, որ Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ Պուտինը հրամայեց չեղարկել «Ազովստալ»-ի գրոհը։ Զելենսկին, մինչդեռ, պնդում էր, որ Մարիուպոլում մնացած ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են դիմադրությունը: Արևմտյան ռազմական վերլուծաբաններն էլ կարծիք հայտնեցին, թե ռուսները համոզվել են, որ «Ազովստալի»-ում թաքնված ուկրաինացիներն ունեն բավական ռազմական կարողություն կատաղի դիմադրություն ցույց տալու և լուրջ կորուստներ պատճառելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ» գործարանի գրոհըԵրեկ երեկոյան Կիևի մետրոպոլիտենի կայարաններից մեկում ասուլիսի ժամանակ Զելենսկին ասել է, որ այժմ, չնայած Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը և խաղաղ բնակիչների սպանություններին, նախկինի պես կողմ է բանակցություններին և պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես ցանկանում եմ կանգնեցնել պատերազմը և ավարտել այն։ Կա դիվանագիտական ճանապարհ, կա ռազմական ճանապարհ։ Ցանկացած առողջ մարդ միշտ ընտրում է դիվանագիտական ճանապարհը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Միաժամանակ, նա խոստացել է Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնել պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները․ - «Հենց որ մենք ավելի շատ զենք ունենանք, կգնանք առաջ և կվերադարձնենք մեր տարածքները։ Եվ դա տասը տարի հետո՛ չի լինի»։
Զելենսկու վկայությամբ՝ նույն օրը Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, որոնցից մեկը՝ երեք ամսական երեխա։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ապրիլի 24-ին՝ առաջին անգամ պատերազմի սկսվելուց ի վեր, Կիև կժամանեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։