Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով՝ հասնելով 422 հազար 825-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 10-ով և հասել 410 հազար 558-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2925 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 35 հազար 104-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1962 մարդ։