ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի նախագահի, արտգործնախարարի հետ։
Ապրիլի 28-ին նա կուղևորվի Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Գուտերեշը մտադիր է երկու երկրների ղեկավարների հետ քննարկել զինված հակամարտության խաղաղ կարգավորումը և բազմակողմ հարաբերությունների ապագան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կդառնա երկրորդ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան, որը Պուտինի հետ է հանդիպում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։
Ապրիլի 11-ին Մոսկվա էր այցելել Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Կրեմլի ղեկավարի հետ հանդիպումը ավստրիական կառավարության ղեկավարը որակել է որպես «շատ կոշտ», «շատ բաց» և «շատ անմիջական»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դա ընկերական այց չէր». ավարտվել են Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի բանակցությունները