ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակը կազմակերպությունում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին առանձին նամակներ է փոխանցել՝ ուղղված նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն։ Ինչպես հայտնել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, իր ուղերձներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախագահներին խնդրել է իրեն ընդունել Մոսկվայում և Կիևում։
Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր բանակցություններ վարել հումանիտար հարցերի, այդ թվում՝ հրադադարի և մարդասիրական միջանցքների բացման շուրջ։
Նա ասել էր, որ Կիևը համաձայնել է իր առաջարկին, և հայտնել էր այդ թեման Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկելու նպատակով Մոսկվա այցելելու մտադրության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Կիևին և Մոսկվային առաջարկում է բանակցել հումանիտար հարցերի շուրջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ն իր միջնորդությունն է առաջարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև