Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ն իր միջնորդությունն է առաջարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ն առաջարկում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի շտապ պայմանավորվածություն ձեռք բերվի մարդասիրական զինադադարի շուրջ։ Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

ՄԱԿ-ը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հումանիտար զինադադարը հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակչության տեղաշարժի անվտանգությունը։ «Դա կփրկի կյանքեր, կկանխի տառապանքները և կպաշտպանի Ուկրաինայի խաղաղ բնակչությանը», - նշել է Գուտերեշը։

Նա ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր պատերազմը հանգեցրել է «հազարավոր մարդկանց անիմաստ կորստի, 10 միլիոն մարդկանց, հիմնականում կանանց և երեխաների հարկադիր տեղահանման, Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների համակարգված ոչնչացման ու պարենի և էներգիայի համաշխարհային գների սրընթաց աճի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG