Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի:
CNN Turk-ին տված հարցազրույցում Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ Թուրքիան չի կարող ազնիվ միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե միանա պատժամիջոցներին, ուստի չպետք է սպասել Անկարայի պատժամիջոցներին Մոսկվայի դեմ։
Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջև Թուրքիայում հանդիպման առաջարկը դեռ սեղանին է, սակայն նման հանդիպման ժամկետների և հնարավորության մասին խոսելը վաղաժամ է։
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ։
Թուրքիան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներին առաջարկում է հանդիպել Ստամբուլում կամ Անթալիայում, նման հանդիպում հնարավոր է մոտ ապագայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան նոր ավիաընկերություն է ստեղծում ռուս զբոսաշրջիկների համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու. «Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սանկցիաներին, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության»