Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սանկցիաներին, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության»


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայրարարել է, թե Անկարան կմիանա Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին այն դեպքում, եթե դրանք արժանանան ՄԱԿ-ի հավանության: Այդ մասին Չավուշօղլուն ասել է NTV թուրքական հեռուստակայանի թղթակցին:

«Թուրքիան հետևում է միջազգային իրավունքին և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Եթե ՄԱԿ-ը հավանություն տա այդ պատժամիջոցներին, Թուրքիան ստիպված կլինի միանալ դրանց»,- ասել է Չավուշօղլուն:

Նա խոսել է նաև ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Ավելի այդ թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան այսօրվա զարգացումներում սառը պատերազմի նշաններ է տեսնում: «Մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն, վերականգնումն էլ որոշակի ժամանակ կպահանջի, մենք տեսնում ենք սառը պատերազմի նշաններ, սակայն կշարունակենք սկզբունքային արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG