Վեստմինստերի շրջանային դատարանն այսօր կայացած կարճատև նիստի ընթացքում բավարարել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու պահանջը։ Ասանժը Միացյալ Նահանգներում մեղադրվում է լրտեսության մեջ, և նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ ընդհուպ մինչև 175 տարի։
Դատարանի վճռից հետո Ասանժի արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը։
«Ասանժը, սակայն, նախարարի որոշումը բողոքարկելու որոշակի իրավական հնարավորություններ դեռ ունի», - նշում է AP գործակալությունը։