Մարիուպոլի մարտերին մասնակցող ուկրաինացի հրամանատարը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդներին կոչ է արել փրկել իր զինվորներին և «Ազովստալ» գործարանի տարածքում նրանց հետ մնացած խաղաղ բնակիչներին։
«Սա կարող է լինել մեր վերջին կոչը: Մեզ, հնարավոր է, մնացել ընդամենը մի քանի օր կամ ժամ», - ասել է մայոր Սերգեյ Վոլինան այս գիշեր Facebook-ում հրապարակած տեսաուղերձում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում պատսպարվող ուկրաինացի զինվորականերին կոչ է արել այսօր դադարեցնել մարտական գործողությունները և վայր դնել զենքերը՝ երաշխավորելով նրանց կյանքը։
Նույն առաջարկն արվել էր նաև նախօրեին, բայց ուկրաինացիները չէին արձագանքել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազով»-ը Մարիուպոլից տեսանյութ է հրապարակել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները սկսել են Դոնբասն ամբողջությամբ գրավելու ճակատամարտը