Մատչելիության հղումներ

Մարիուպոլի նավահանգստում թակարդված նավաստիները տուն վերադարձան


Ուկրաինա - Մարիուպոլի նավահանգիստ ժամանող նավեր Ազովի ծովում, արխիվ
Ուկրաինա - Մարիուպոլի նավահանգիստ ժամանող նավեր Ազովի ծովում, արխիվ

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու հենց սկզբից Մարիուպոլի նավահանգստում թակարդի մեջ ընկած բուլղարական նավի նավաստիների մեծ մասը երկուշաբթի օրը ռուսական կողմի օգնությամբ վերադարձել են Բուլղարիա։

Մարիուպոլի նավահանգստից 14 բուլղարացի և մեկ ուկրաինացի նավաստիներին ապրիլի 13-ին տեղափոխել էին Դոնեցկ, այնուհետև՝ Սոչի, որտեղից Բուլղարիայի կառավարական օդանավով ապրիլի 18-ին նրանք վերադարձել են Բուլղարիա։ Վառնայի օդանավակայանում նրանց դիմավորել են հարազատները, Բուլղարայի վարապետ Կիրիլ Պետկովն ու արտգործնախարար Թեոդորա Գենչովսկան։

«Կցանկանայի լավ լուր հաղորդել ամբողջ Բուլղարիայի համար, մեր նավաստիներն անվտանգության մեջ են, արդեն մեր տարածքում են, նրանք հենց նոր ժամանեցին», - Վառնայի օդանավակայանից հայտարարում էր Բուլղարիայի վարչապետը, - «Ուրախ եմ, որ մենք ողջունեցինք նրանց տանը, և հիմա նրանք իրենց ընտանիքների հետ են։ Նրանք բոլորը առողջ են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցեցին գործողության համակարգմանը, Արտաքին գործերի նախարարությանը և բոլոր հաստատությունններին, որոնք այս գործին մաս են կազմել»։

Հինգ նավաստի՝ ներառյալ նավապետը, որոշել են մնալ նավի վրա, նրանցից երկուսն ուկրաինացի են, երեքը՝ բուլղարացի։

Բուլղարական մեկ այլ նավ էլ կա Մարիուպոլի նավահանգստում խարսխված։ Նավի անձնակազմը հույս ունի ծովով վերադառնալ հայրենիք։

XS
SM
MD
LG