Վաշինգտոնը կարող է առաջիկայում նոր սանկցիաներ ընդունել Մոսկվայի նկատմամբ

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքի, արխիվ

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին երեկ ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթվա ընթացքում կարող է ընդունել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:

«Մենք դեռ քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, գործադիր իշխանությունն ուսումնասիրում է այդ հարցը, սանկցիաներ կարող են ընդունվել առաջիկա օրերին», - ասել է խոսնակը՝ չնշելով, թե կոնկրետ որ բնագավառում կամ ում նկատմամբ կարող են հաստատվել սահմանափակումներ:

Սպիտակ տան խոսնակը նաև նշել է, որ նախագահ Ջո Բայդենի և Արևմուտքի լիդերների տեսակապով կայացած քննարկման թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների հարցը:

«Նրանք խոսել են համակարգված գործողությունների մասին, որոնք թույլ կտան պատասխանատվության կանչել Ռուսաստանին և տնտեսական լուրջ դժվարությւններ ստեղծել այդ երկրի համար: Նրանք պայմանավորվել են համակարգումը շարունակել Մեծ յոթնյակի, Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում», - ասել է Ջեն Սաքին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը, Բայդենը և այլ լիդերներ վաղը քննարկելու են Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների հարցը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը վերահաստատում է Ուկրաինային աջակցությունը շարունակելու ԱՄՆ հանձնառությունը