Միշելն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու Փաշինյանի և բոլոր ջանքերին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, 6-ը ապրիլի, 2022թ․

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցին, Թվիթերում գրել է. - «Ամբողջական աջակցություն նրա և բոլոր ջանքերին` նպաստելու խաղաղ, կայուն և ապահով Հարավային Կովկասին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Միշելը նշել է, որ Փաշինյանի հետ զրուցել է՝ հետամուտ լինելու Բրյուսելում վերջին քննարկումներին, երբ իր միջնորդությամբ եռակողմ ձևաչափով հանդիպել էին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը:

Ապրիլի 6-ին Բրյուսելում Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գերազանց և շատ արդյունավետ». Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը