Պապուաշվիլի․ «Ռուսաստանի դեմ վրացական պատժամիջոցները որևէ էֆեկտ չեն ունենա»

Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանում, քանի որ դրանք ռուսական տնտեսության վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, Կիև կատարած այցի ավարտին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Դրա հետ մեկտեղ վրացական խորհրդարանի նախագահը խոստանում է, որ Վրաստանը Մոսկվային չի օժանդակի պատժամիջոցների շրջանցման հարցում։

«Մենք ասել ենք մեր ուկրաինացի գործընկերներին, որ Վրաստանը չի դառնա այն տարածքը, որտեղ հնարավոր կլինի շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները», - հայտարարել է Պապուաշվիլին։