«Վրաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի երկրի տարածքում երբևէ նոր պատերազմ տեղի չունենա», - այսօր Կախեթիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Օգոստոսյան պատերազմը, 90-ականների պատերազմները, քաղաքացիական պատերազմն ու դրանց աղետալի հետևանքները երբեք այլևս չպետք է կրկնվեն։ Մենք պատասխանատու կառավարություն ենք և առաջին հերթին պատասխանատվություն ենք կրում մեր երկրի, մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի անվտանգության, խաղաղության համար», - ասել է վրացական կառավարության ղեկավարը։
Ղարիբաշվիլին այս թեմային անդրադարձել է՝ մեկնաբանելով վրացական ընդդիմությունից հնչող քննադատությունը, ըստ որի վրացական իշխանությունները բավարար օժանդակություն չեն ցուցաբերում Ուկրաինային։