Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից՝ փետրվարի 24-ից ի վեր երկրում 205 երեխա է զոհվել, ևս 362-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
«Սրանք վերջնական թվեր չեն, քանի որ աշխատանքներ են տարվում ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում դրանք հաստատելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։
Պաշտոնական տվյալներով՝ ամենաշատ երեխաներ տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում:
Ռուսաստանի զինված ուժերի կողմից ռմբակոծությունների ու հրետակոծությունների պատճառով Ուկրաինայում վնասվել է 1018 ուսումնական հաստատություն, որոնցից 95-ն ամբողջությամբ ավերվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ. Ուկրաինայից փախուստի է դիմել ավելի քան 5 միլիոն մարդ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի դատախազություն․ Պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, 355-ը՝ վիրավորվել