Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, ավելի քան 355-ը վիրավորվել են, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը զգուշացնում է, որ վիրավորների և զոհերի ճշգրիտ թիվը դեռ ճշտվում է. դատախազները դեռևս ամբողջական տվյալներ չունեն այն շրջաններից, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում։
Երեխաների մեծ մասը տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։
Այս գիշեր կրակի տակ են հայտնվել Կիևի արվարձանները, Ուկրաինայի այլ քաղաքներից ևս պայթյունների ձայներ են հնչել։ Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։