Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 8-ով, բուժվածներինը՝ 10-ով, գրանցվել է մահվան 1 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 8-ով՝ հասնելով 422 հազար 770-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 10-ով և հասել 410 հազար 458-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1679 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 17 հազար 543-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 622-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2008 մարդ։

Առողջապահության նախարարության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ երեկվա դրությամբ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 152 հազար 657 պատվաստում, որից 1 միլիոն 120 հազար 804-ը՝ առաջին դեղաչափ, 987 հազար 513-ը՝ ամբողջապես պատվաստված, 41 հազար 187-ը՝ բուստեր։