Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 15-ով՝ հասնելով 422 հազար 762-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 410 հազար 448-ի:
Իրականացվել է 2 հազար 221 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 15 հազար 864-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 621 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 12 մարդ։