Ադրբեջանական կողմը ժամը 16:00-ի դրությամբ արդեն ամբողջությամբ վերադարձել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի շրջակայքի իր՝ մինչև երեկվա միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը` հավելելով, որ շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։
Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմը խախտել է շփման գիծը, հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։