ԿՀՎ ղեկավարը Ռուսաստանի՝ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման սպառնալիքը չի բացառում

ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնս, արխիվ

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսը կարծում է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման սպառնալիքին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Այդուհանդերձ, Բըրնսի ղեկավարած գերատեսչությունն այդ մտահոգությունը խորացնող փաստեր չի տեսնում։

«Հաշվի առնելով նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության հնարավոր հուսահատությունը, հաշվի առնելով այն անհաջողությունները, որոնց նրանք բախվել են մինչ այս պահը՝ ռազմական առումով, մենք չեն կարող անլուրջ մոտենալ մարտավարական միջուկային զենքի կամ ցածր հզորության միջուկային զենքի հնարավոր կիրառման սպառնալիքին», - նախօրեին հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալու դեպքում Մոսկվան սպառնում է Բալթիկայում միջուկային զենք տեղակայել Կրեմլը նշել է, թե որ դեպքում միջուկային զենք կօգտագործի