Ուկրաինական Տելեգրամ ալիքների փոխանցմամբ՝ Կիևում այս գիշեր մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լեսյա Վասիլենկոն Twitter-ում գրառմամբ հայտնել է երեք հզոր պայթյունների մասին, որոնք հնչել են մայրաքաղաքում «մեկը մյուսի հետևից»։ «Ամենայն հավանականությամբ, Պուտինը զայրացած է «Մոսկվա»-ի [հածանավի] խորտակման պատճառով», - գրել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մոսկվա» հածանավը ոչ ևս էՌուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Սև ծովում պայթյունից և հրդեհից վնասված Ռուսաստանի ռազմական նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում քարշակման ընթացքում խորտակվել է:
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ «Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռներով։ Ռուսաստանը դա չի հաստատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլում չեն մեկնաբանում «Մոսկվա» հրթիռային նավի հետ տեղի ունեցածը