Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Այս մասին «Արմենպրեսին» ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։
Վահան Հունանյանը նաև հաստատել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ «Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», - ասել է ԱԳՆ խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում. ՉավուշօղլուԵրեկ Թուրքիայի արտգործնախարարը NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում՝ չհստակեցնելով հանդիպման ամսաթիվը։
Մևլյութ Չավուշօղլուն կոչ էր արել Հայաստանին ավելի համարձակ լինել և երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երևան:
«Մի կողմից ասում եք թող հարաբերությունները կարգավորվեն ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում և Երևանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ասելով, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը իրենք գալու Երևան:
Արձագանքելով՝ Հունանյանն ընդգծել է՝ կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, դրանք արդյունքի չեն հանգեցրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Անկարան շեշտում են` Հայաստանը պետք է ընդառաջ գնա և խաղաղության պայմանագիր կնքի«Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։ Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ», - ասել է Հունանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Flyone Armenia-ն այսօրվանից Երևան-Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթներ կիրականացնի