Սև ծովում պայթյունից և հրդեհից վնասված Ռուսաստանի ռազմական նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում իրականացվող քարշակման ընթացքում սուզվել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեպի նշանակված նավահանգիստ քարշակման ընթացքում փոթորկի պայմաններում նավը կորցրել է կայունությունը և խորտակվել է», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Ռուսները հավատացնում, են, որ «Մոսկվա» հածանավի անձնակազմը տարհանվել է:
Կիևը հայտնել է, որ ուկրաինացիները «Մոսկվան» խոցել են «Նեպտուն» տեսակի հականավային երկու թևավոր հրթիռներով: Ռուսներն ուկրաինացիների այդ հաղորդագրությունը չեն մեկնաբանել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլում չեն մեկնաբանում «Մոսկվա» հրթիռային նավի հետ տեղի ունեցածը