Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Արցախում ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահների հետ