Հայաստանի արտգործնախարարությունը մտահոգված է այն փաստով, որ «Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ»:
Նշված գործողությունը, ինչպես նշված է ԱԳՆ հայտարարությունում, «հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ»:
«Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները», - շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այսօր բոյկոտել էին ԱԺ հերթական նստաշրջանը և հայտարարել, որ մի քանի օրով այցելում են Արցախ։ Ռուս խաղաղապահները, սակայն, նրանց արգելել են մուտք գործել Արցախ՝ առանց բացատրելու պատճառները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահներն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ. Գեղամ Մանուկյան