Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Ուկրաինայում «աճեցված հակառուսական ուժերի» հետ բախումն անխուսափելի էր, այն պարզապես ժամանակի հարց էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այցելել է «Վոստոչնի» տիեզերակայան, որտեղ աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է․- «Ուկրաինան սկսել էին վերածել հակառուսական պլացդարմի, սկսել էին սնուցել վաղուց այնտեղ առկա ազգայնականության և նեոնացիզմի ծիլերը: Հատուկ աճեցրել են նեոնացիզմի ճյուղեր և այդ ուժերի հետ Ռուսաստանի բախումն անխուսափելի էր, նրանք միայն ժամանակ էին ընտրում հարձակման համար»,- պնդել է Պուտինը, նշելով, թե հատուկ ռազմական գործողության «վեհ նպատակը» Դոնբասի բնակիչներին օգնել է, ինչպես նաև ապահովել Ռուսաստանի անվտանգությունը։
«Ակնհայտ է, որ ուրիշ ընտրություն մենք չունեինք, սա է ճշմարտությունը։ Իսկ այն, որ նպատակները ձեռք կբերվեն, որևէ կասկած չկա»,- հայտարարել է Պուտինը։
Նա «Վոստոչնի» էր գնացել տիեզերագնացության օրա կապակցությամբ ու պարգևներ է հանձնել աշխատակիցներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պատերազմելով Ուկրաինայում՝ վերջ է դնում շուրջ ութ տարի տևող պատերազմին Դոնբասում. Լավրով